13:30 10.12.2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է:
Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով:
Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»:
18:12 16.07.2025
Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն18:07 16.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:54 16.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...
17:46 16.07.2025
Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...
17:40 16.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ըԲացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...
17:33 16.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […] ...