19:38 10.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:41 25.07.2025
ՏԿԵ նախարարը և պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների […] ...
22:32 25.07.2025
ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասինՍիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու […] ...
22:23 25.07.2025
Սարատովում հուլիսի 26-ը սգո օր է հայտարարվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետոՍարատովի իշխանությունները հուլիսի 26-ը հայտարարել են սգո օր՝ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին Telegram -ում հայտարարել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Սարատովի Բլինովա փողոցի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ը, մարզի տարածքում հայտարարել սգո օր», – գրել է նա։ Նահանգապետը հավելել է, որ շաբաթ […] ...
22:16 25.07.2025
Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվեց Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժըԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում […] ...
22:09 25.07.2025
Ինչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համարԻնչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համար, ի՞նչ տվյալներ է պետք լրացնել: ԿԳՄՍ նախարարությունն ուղեցույց-հոլովակ է պատրաստել նրանց համար, ովքեր մտադիր են դիմել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ քայլեր է պետք կատարել dimord.emis.am կայքում՝ դիտեք հոլովակում: Հիշեք՝ չի կարելի կորցնել կամ այլ անձի տալ համակարգի տրամադրած PIN կոդը: ...