Արդարադատության նախարարը շրջայց է կատարել Պրոբացիայի պետական ծառայությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Արդարադատության նախարարը շրջայց է կատարել Պրոբացիայի պետական ծառայությունում

00:30 17.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ նախարար Զեյնալյանը ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին:

Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը կարևորել է աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը և ընդգծել, որ այս արժեհամակարգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլև ամենահեռավոր մարզերում նույնպես:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

19:19 23.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

19:18 23.05.2025

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

BACK_TO_TOP