Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կյանքից հեռացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կյանքից հեռացել է

23:06 29.12.2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։

«Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկա՝ երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների ինֆեկցիաների բուժման հետ կապված միջոցառումներ անցկացնելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պելեն չնախատեսված հոսպիտալացվել է մարմնի ընդհանուր այտուցով, ներառյալ սրտի անբավարարությունը։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, ինչի կապակցությամբ նրան պալիատիվ օգնություն է ցուցաբերվել: Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։

Պելեն (Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ որպես խաղացող (1958, 1962, 1970) ։ Նա Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Նեյմարի հետ կիսում է առաջին տեղը՝ 92 խաղում խփելով 77 գոլ։ Ակումբային մակարդակում Պելեն 18 տարի ներկայացրել է բրազիլական «Սանթոսը», ևս երեք տարի հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում», որտեղ կարիերան ավարտել է 1977 թվականին: Պելեն Գինեսի ռեկորդների գրքում է մտնում պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամենաշատ գոլերի համար. ըստ որոշ տվյալների ՝ բրազիլացին խփել է 1281 գոլ:

Աշխարհի առաջնություններում Պելեի առաջին հանդիպումը ԽՍՀՄ հավաքականի դեմ խաղն էր 1958-ին Շվեդիայում կայացած առաջնությունում: Բրազիլացիները հաղթել են 2:0 հաշվով, իսկ Պելեն դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 1965-ի հուլիսին Պելեի դուբլը և գոլային փոխանցումը օգնեցին բրազիլացիներին 3:0 հաշվով հաղթանակ տանել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, նոյեմբերին թիմերը կրկին հանդիպեցին Բրազիլիայում և ոչ-ոքի խաղացին (2:2), իսկ Ֆուտբոլի արքան իր հաշվին գրանցեց մեկ գնդակ:

Կարիերան ավարտելուց հետո Պելեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, կազմակերպել բարեգործական ծրագրեր։ 1994 թվականին դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, 1995 թվականին՝ Բրազիլիայի սպորտի նախարար։ 1997 թվականին նա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից ստացել է ասպետի կոչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP