18:00 03.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և հայի անունը մշտապես բարձր պահելու համար.
«Ուրախ եմ, որ Հայաստանում եք: Ուզում եմ իմանաք, որ Հայաստանն իսկապես հպարտ է Ձեզնով և գնահատում է Ձեր անցած ճանապարհը: Շնորհակալություն հայ ազգի պատիվը բարձր պահելու համար:
2022 թվականին սպորտն ամենամեծ հաջողություններ գրանցած ասպարեզներից է Հայաստանում: Այս տարի մենք ռեկորդային՝ 307 մեդալ ենք ունեցել: Ինձ համար կարևոր է այն, որ պետության գնահատանքին և ուշադրությանն արժանանան ոչ միայն Հայաստանը ներկայացնող հայ մարզիկները, այլև այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող, բայց հայի անունը մշտապես բարձր պահող հայազգի մարզիկները»:
Արսեն Գուլամիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հայրենիք այցելելն իր համար մեծ հպարտություն է.
«Այս գնահատանքն իսկապես շատ կարևոր է ինձ համար: Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունն ինձ մեծ ուժ են տալիս: Ես դա մշտապես զգում եմ: Հուսով եմ՝ այս տարի ևս երկու տիտղոս կպաշտպանեմ ու Ֆրանսիայի դրոշին զուգահեռ կբարձրացնեմ նաև Հայաստանի դրոշը՝ որպես հայ»:
Հայազգի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով: Վերջին մենամարտն անցկացրել է 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ պաշտպանելով WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիայի Կան քաղաքում կայացած մենամարտում Գուլամիրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուս Ալեքսեյ Եգորովին՝ 116-112, 116-112, 117-111 հաշիվներով։
«Երկու տարուց ավելի որևէ մենամարտ չէի անցկացրել, ու թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն դժվար էր: Շատ սպասված օր էր: Լավ էի պատրաստվել ու կարողացա հաջողության հասնել: Սրտանց ուզում էի մենամարտել: Իմ կարիերայի ընթացքում դա, իսկապես, շատ լուրջ մենամարտ էր՝ ուժեղ մրցակցի դեմ»,- ասում է Արսեն Գուլամիրյանը:
Հայազգի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 25-ին և կփորձի պաշտպանել WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...