ԱԻՆ-ում ստացված նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարել հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ԱԻՆ-ում ստացված նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարել հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում

17:10 06.03.2018

Մարտի 6-ին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիսավոր կերպով ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք: Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության անձնակազմին, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Շվեյցարական կողմից ջերմացուցիչ սարքերի տրամադրման առաջարկը եղել էր 2017 թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից հետո միջազգային փորձագիտական խմբի կատարված ուսումնասիրության ընթացքում: Դրանց առկայությունը հնարավորություն կտա պարբերաբար ստուգել գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի ջերմությունը ու ջերմային պրոցեսները և նախաձեռնել կանխարգելիչ գործողություններ հրդեհավտանգ իրավիճակներում:

Սարքի միջոցով հնարավոր է որոշել առարկաների արձակող ջերմությունը և ջերմաստիճանը, հայտնաբերել որոշակի ջերմային պրոցեսների առկայությունը և ջերմություն արձակող առարկաների առկայությունը: Ջերմացուցիչ սարքը որսում է լույսի ինֆրակարմիր ճառագայթը (ջերմությունը):

Ջերմացուցիչ սարքը հնարավորություն է ընձեռում մշտադիտարկման վայրից տեղեկությունն իրական ժամանակում համացանցի միջոցով փոխանցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները կկատարեն ինֆորմացիայի վերլուծություն և կտան եզրակացություն:

Շվեյցարիայի համագործակցության գործակալության ազգային ծրագրերի համակարգող Ս. Հովհաննիսյանն անցկացրեց ջերմացուցիչ սարքերի օգտագործման համառոտ դասընթաց «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատի և ԲՊԱՀՎԿ վարչության աշխատակիցների համար:

Հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: ԱԻ նախարարը հատկապես կարևորեց համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում՝ նշելով, որ միջազգային կառույցների փորձի ներդրումն ու աջակցությունն այս հարցում մեծապես կնպաստի տեղում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման խթանման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:13 05.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

BACK_TO_TOP