Ռուսաստանից բացի, որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

Ռուսաստանից բացի, որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան

13:01 10.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս  տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ:

Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․

«Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն այն մասին են, որ Հայաստանը գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախը շրջափակումից հանելու համար: Գործուն քայլեր բառակապակցությունն ուղիղ մեջբերում է այդ հայտարարություններից: Հաշվի առնելով մեր հնարավորությունները՝ կարմիր գծերը, ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հարցի լուծումը և ի՞նչ է անում այդ հարցի լուծման համար: Ի դեպ, այս հարցի շրջանակներում, երեկ ռուսական տարբեր հարթակներում լուրեր տարածվեցին, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ ժամկետ նշելով հունվարի 10-ը: Այսինքն՝ եթե այսօր չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից»:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է․

«Նախ, ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրի լեզվով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, և մեծ հաշվով, ավելացնելու ոչ մի բան չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց նաև ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի կոնտեքստը: Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ-ի ժողովրդին, ԼՂ-ի հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի, և մենք պետք է սա հաշվի առնենք:

ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում:

2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության և ՌԴ-ի վրա: Այդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին,  եթե ուշադրություն եք դարձրել,  ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա: Եվ մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում, և ընդհանրապես, մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում, միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները և մոտեցումները, և հարցին վերաբերվում ենք այս տրամաբանությամբ:

Այո՛, ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Եվ դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ: Ճիշտ է՝ Ադրբեջանը 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց ես նաև ուզում եմ, որ տեղյակ լինեք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն այդ մանդատը ստորագրել են, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրումից հետո, բայց համենայն դեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը, որպես շարունակություն եռակողմ հայտարարության, գոյություն ունի, երկու երկրների ՊՆ նախարարները ստորագրել են, և մենք այդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում, չնայած առանց այդ շրջանակի էլ՝ եռակողմ հայտարարությունն այդ հարցերի պատասխանը տալիս է. Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա: Մենք ակնկալում ենք, որ սա կկատարվի, և ինչպես կառավարության վերջին նիստում արտահայտվեցի, մեծ հաշվով, այստեղ խոսքը նաև Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետև, ի վերջո միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն:

Սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարության ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել, դա բացարձակապես մտացածին է և իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

23:52 21.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

23:50 21.05.2025

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

23:47 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետ

23:41 21.05.2025

ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր […] ...

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

23:37 21.05.2025

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

Կայացավ Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Այս մասին հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։ Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության եւ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում […] ...

BACK_TO_TOP