14:13 10.01.2023
Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
«ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և ընկալում ենք այդպես: Եվ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը եղել է հետևյալը, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Եվ սա եղել է Ռուսաստանի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման: Եվ, իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ: Եվ այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»,-ասաց վարչապետը:
Սակայն, նրա խոսքով, երբ տեղի են ունեցել 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածի հայտնի իրադարձությունները՝ ներխուժումը ՀՀ տարածք, Հայաստանը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել է կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից, անվտանգային ոլորտի գործընկերներից:
«Եվ, ի պատասխան ՀՀ հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Եվ այդ համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն «կարմիր գիծը», որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման համար»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետ շեշտեց, որ այդ «կարմիր գիծը» դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում:
«Եվ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է եղել, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք՝ ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Եվ մենք ասել ենք՝ առանց այս գիծը պաշտոնապես արձանագրելու, մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին: Այսինքն՝ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել: Եվ դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»,-ասաց վարչապետը:
Վերջին շրջանում Ադրբեջանն արևմտյան երկրներ հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է՝ ասելով, թե մտավախություն ունեն, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և իրենք «կանխարգելիչ» գործողություններ են ձեռնարկում: Վարչապետը դա որակեց աբսուրդ՝ նկատելով, որ մյուս կողմից Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այդ խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում:
«Եվ մենք ՌԴ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար: Եվ մենք այս փաստերից հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այդ փաստերը»,-ասաց վարչապետը:
Վարչապետը վստահեցրեց, որ դա անընդհատ խոսակցություն է եղել ՌԴ-ի հետ:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...