14:55 10.01.2023
Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն,
Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում:
Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար միջոցառումներին հրավիրվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը և տարբեր մուլտհերոսներ։ Սա հնարավորություն էր երեխաների համար մի պահ կտրվել իրականությունից և հավատալ հրաշքի։
«Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այս շրջանում։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն, մենք իրենց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու հնարավոր աջակցություն», – նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը:
«Գեղեցիկ ավանդույթ է դառնում Արցախի երեխաներին ուրախություն պարգևելու համար «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը, որը, հուսով եմ, շարունակական կլինի։ Արցախի երեխաները, որ ապրում են անորոշությունների և բազմաթիվ խնդիրների մեջ, արժանի են լավագույնին»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից անցած տարի ևս ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների, վիրավորների զավակների և բռնի տեղահանված երեխաների համար։
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին21:34 09.05.2025
Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...