16:18 10.01.2023
Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ:
«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Մեր ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել»,-ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ից հետո 17 ռազմագերի վերադարձվել է Հայաստան և շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, Փաշինյանն ասել է.
«Որովհետև այդ թվում դա լծակ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ Հայաստանի կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Եվ դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Բավարա՞ր են այդ ջանքերը. մեր գնահատականն այն է, որ քանի դեռ գերիները չեն վերադարձել, այդ ջանքերը բավարար չեն: Ուրեմն այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որ խնդիրը լուծվի»:
Վարչապետը նշել է, որ միայն սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով չէ, որ կան անհետ կորածներ, 44-օրյա պատերազմից էլ կան շուրջ 200 անհետ կորածներ: Հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, աշխատում են, գերիների, անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են:
«Պետք է շարունակենք աշխատել այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»,-եզրափակել է վարչապետը:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...