Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ. Հովսեփ Խուրշուդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ. Հովսեփ Խուրշուդյան

19:09 11.01.2023

Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

«Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ ասած, եթե այնտեղ սովամահ լինի ժողովուրդը, այդ երկուսն են պատասխանատու դրա համար, այս իմաստով ուղերձ էր միջազգային հանրությանը, հասկանալի է, բոլորս էլ այդ ուղերձը այս կամ այն խողովակներով փորձում ենք փոխանցել, բայց դա լուծում չէ: Գուցե ինքը գիտի լուծումը, բայց չի ասում, դա էլ է տարբերակ, բայց մենք չլսեցինք այդ լուծումը»,- հայտարարել է Հովսեփ Խուրշուդյանը:

Մանրամասները`հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

23:17 19.05.2025

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

23:10 19.05.2025

Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

22:57 19.05.2025

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

22:48 19.05.2025

Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունը

Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

22:39 19.05.2025

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...

BACK_TO_TOP