15:43 12.01.2023
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հարցաքննվել է Շվեյցարիայի դատախազության կողմից այն քրեական գործի շրջանակներում, որով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայողական գաղտնիությունը խախտելու և հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է Le Monde թերթը։
Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի հուլիսին։ Դատախազները հետաքննում են 2016 և 2017 թվականներին Ջանի Ինֆանտինոյի և Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի երեք ենթադրյալ գաղտնի հանդիպումները: Լաուբերը 2015-ից 2019 թվականներին ղեկավարել է ՖԻՖԱ-ի վերաբերյալ հետաքննությունները և պաշտոնից հեռացել է 2020 թվականին, այն բանից հետո, երբ նրան կասկածեցին սկանդալում ներգրավվածության մեջ:
Հետաքննության փոխանցմամբ՝ գաղտնի հանդիպումների ժամանակ Ինֆանտինոն տեղեկատվություն է փնտրել ՖԻՖԱ-ի և նրա նախկին ղեկավարների դեմ հետաքննության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ազդել այդ հետաքննության ընթացքի վրա:
Ջանի Ինֆանտինոն հույս է հայտնել, որ գործը կավարտվի մինչև մարտ, երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները։ Դրանք կանցկացվեն Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում մարտի 16-ին կայանալիք կազմակերպության համագումարում: Հիշեցնենք, որ Ինֆանտինոն միակ թեկնածուն է:
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...
21:10 27.06.2025
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցումՄիացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...
20:48 27.06.2025
Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...
20:40 27.06.2025
Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պնդումը՝ այցելել վնասված իրանական միջուկային օբյեկտներ, անիմաստ է և կարող է չարամիտ լինել։ «Ռաֆայել Գրոսիի՝ անվտանգության երաշխիքների պատրվակով ռմբակոծված վայրեր այցելելու պնդումն անիմաստ է և, հնարավոր է, նույնիսկ չարամիտ։ Իրանը իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ իր […] ...