N զորամասում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել, 3-ի վիճակը ծանր է. ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

N զորամասում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել, 3-ի վիճակը ծանր է. ՀՀ ՊՆ

08:14 19.01.2023

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել էինք, Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

14:41 21.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են […] ...

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

13:43 21.05.2024

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

Մայիսի 21-ին Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է […] ...

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:16 21.05.2024

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ...

Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում

12:05 21.05.2024

Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում

Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասացին՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։ Նա հարցազրույց տալ դեռ չի ցանկանում։ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը ոստիկանները փակել են դեռ կիրակի օրվանից։ […] ...

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ

10:01 21.05.2024

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ

Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ Նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:03 21.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP