Շիրակի մարզի աշնանացանը վտանգված է․ ձյան տեղումների բացակայության պատճառով ցանքատարածքներում բավարար ձմեռացում տեղի չի ունենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

Շիրակի մարզի աշնանացանը վտանգված է․ ձյան տեղումների բացակայության պատճառով ցանքատարածքներում բավարար ձմեռացում տեղի չի ունենում

19:27 26.01.2023

 

Շիրակի մարզի 78․000 հա վարելահողերի ավելի քան 50․000-ը կա՛մ անջրդի  են, կա՛մ անմշակ։ Բայց գյուղացին անջրդի հողերը մշակում է, բերք ստանալու միակ հույսը տեղումներն են։ Իսկ եղանակային պայմանները բարեհաճ չեն Շիրակի մարզի վարելահողերի համար։ Ձմռան երկրորդ ամիսն է ավարտվում, բայց տեղումներ չկան։

Հացահատիկի շտեմարան համարվող  Ախուրյանի տարածաշրջանի աշնանացանի դաշտերը ամբողջովին բաց են, դեկտեմբերից ձյան շերտի կտոր չկա։ Եղանակն ու գյուղացիների սպասելիքները, մեղմ ասած, անհամատեղելի են։ Աշնան սկզբին գյուղացիական տնտեսությունները ցորենի սերմացու են գնել, մի մասն էլ հողը  մշակել է պետական սուբսիդավորման  ծրագրով։ Ձյան ծածկույթ չկա, իսկ ցերեկվա տաք եղանակն ու գիշերվա ցածր ջերմաստիճանը բերքին լավ բան չեն խոստանում։

Գյուղացիներն ասում են՝ խոնավություն չկա, նույնիսկ վարած հողի կոշտերը չեն  հալվել, որ նորմալ ցանք  լինի, բույսը մտնի հողի մեջ, ծլի ու բերք տա։

Սա հողագործները համարում են անոմալ վիճակ, որը հազվադեպ է տեղումնառատ Շիրակի մարզի համար։ Ձյան շերտը բացակայում է անգամ ձյունառատ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, որտեղ ավելի ցածր ջերմաստիճան է գրանցվում, ինչը ևս բացասական ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության վրա։

Անցած տարի Ախուրյանի տարածաշրջանում աշնանացան ավելի շատ են ցանել՝ նախորդ տարվա համեմատ։ Ցորենի ցանքատարածքներն աճել են 25-30 տոկոսով, հեկտարներն ավելացել են նաև աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագրի արդյունքում։

«Գրեթե 6000-6100 հա աշնանացան ցորեն է ցանվել, նախորդ տարիների 5000-5200 հեկտարի փոխարեն։ Դա բավականին տեսանելի ցուցանիշ է, մնում է, որ եղանակային պայմանները նորմալ լինեն»,- ասում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։

Այս պահին դեռ եղանակային պայմանները Շիրակի մարզի համար բարենպաստ չեն։ Գյուղատնտեսների գնահատմամբ՝ սա աննախադեպ է։ Հողում խոնավությունը բացակայում է, ինչն ազդում է բույսի վեգետացիայի վրա։

«Չկա ձյունածածկ, որը պաշտպանում է աշնանացան ցորենը, նաև գոլորշիացում է տեղի ունենում, եթե սա այսպես շարունակվեց, բնականաբար, մեծ աղետ է գյուղատնտեսության համար՝ ոչ միայն աշնանացան ցորենի, նաև գարնանացան մշակաբույսերի համար»,- նշում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։

Հողագործները դեռ սպասում են, որ մեկ ամսվա ձյան բացակայությունը կլրացվի փետրվար-մարտ ամիսներին, երբ սովորաբար Շիրակի մարզում ավելի տեղումնառատ են լինում։ Գրանցված  չոր  եղանակի պայմաններում, տարածաշրջանում բույսի ցրտահարման դեպքեր չեն արձանագրվել։ Ընդհանուր առմամբ տեղումներ չլինելու վատ հետևանքները գարնանն են երևալու, երբ ոռոգման ջրի խնդիր ևս առաջ գա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

20:22 13.05.2025

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

Նոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։   ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

20:14 13.05.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

20:07 13.05.2025

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...

BACK_TO_TOP