Վարչապետն ընդունել է Գերտ Յան Կուպմանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.49 oC

Վարչապետն ընդունել է Գերտ Յան Կուպմանին

16:48 13.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։

Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը  հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին

22:37 13.05.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […] ...

Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

22:26 13.05.2025

Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: ​​​Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի […] ...

ՀՀ – Ֆինլանդիա, անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հարցազրույցը

22:17 13.05.2025

ՀՀ – Ֆինլանդիա, անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հարցազրույցը

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […] ...

Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին

22:08 13.05.2025

Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին

«Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: ...

SHANTNEWS

22:00 13.05.2025

SHANTNEWS

Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել

21:48 13.05.2025

Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել

Ռուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP