17:37 25.01.2023
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից պատժել թենիսիտին։
«Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես ուղղակի ուզում էի աջակցություն հայտնել իմ ժողովրդին։ Այսքանը:
Արդյո՞ք ես ստանում եմ մարդկանց արձագանքները: Նամակ Ադրբեջանի ֆեդերացիայի՞ց։ Ես դրա մասին ոչինչ չեմ լսել։ Ասե՞լ են տեսախցիկի վրա բան չգրել։ Դեռ ոչ»,- մամուլի ասուլիսին նշել է Խաչանովը։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (FTA) պահանջել էր պատժել Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում տեսախցիկին կատարած գրառումի համար, հայտնել էր РИА Новости-ն։
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Սեբաստիան Կորդային հաղթելուց հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինը նախորդ տարի կայացած ԱՄՆ բաց առաջնությունում էր։ Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչին։ Այս արդյունքի շնորհիվ Խաչանովը 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ կվերադառնա լավագույն 15 թենիսիստների վարկանիշ։ Եզրափակչի ուղեգրի համար նա կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...