15:50 18.08.2018
Չեմ համարում է, որ ճիշտ է խոչընդոտել այլ մարզական կառույցների գործունեությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանը խոսել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրության արդյունքների և դրան հետևող դժգոհությունների մասին:
Խնդիրն այն է, որ ընտրությունից ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարն ու ՀԱՕԿ-ը հայտարարել էին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է խախտումներով:
«Հայտարարություններ հնչեցին՝ մենք կմիջամտենք, կլուծենք այդ հարցերը: Ցանկանում եմ հայտարարել, որ բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի և չի կարող միջամտել մեր ներքին գործերին: Ընտրությունների ընթացակարգի հետ կապված՝ ֆեդերացիայի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընտրությունների և նշանակումների ընթացքը հաստատվում է ֆեդերացիայի կողմից՝ խուսափելով արտաքին միջամտությունից, բացի այդ, ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) կողմից: Այս ընտրությունների ընթացակարգը ճանաչվել ու հաստատվել է ԱԻԲԱ-ի կողմից, ստացվել են բազմակի շնորհավորանքներ: Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը, այսինքն՝ այստեղ որևէ խնդիր կամ խախտում չի եղել, հակառակ դեպքում ԱԻԲԱ-ն չէր ճանաչի արդյունքները»,-ասաց Գևորգյանը:
Որպես պատասխան, Գևորգյանի խոսքով, ինքը կդիմի Միջազգային օլիմպիական կոմիտեին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի ու թույլ չտա ՀԱՕԿ-ի միջամտությունը իրենց ներքին գործերին:
«Եթե կա խնդիր, կասկածներ, դժգոհություններ, այս ամենը լուծվում է դատական կարգով: Ընտրություններից հետո ոչ ՀԱՕԿ-ից, ոչ սպորտի նախարարությունից ոչ մի դիմում-բողոք չենք ստացել, ոչ մի կասկած չի եղել, որ ընտրություններն անցել են խախտումներով: Էթիկայի կանոները ենթադրում են, որ առաջին հերթին մեզ պետք է տեղեկացնեին, որ իրենք դժգոհ են կամ կասկածներ ունեն, այլ ոչ թե դիմեին ԱԻԲԱ-ին»,-ասաց նա:
Դեռևս նախորդ ամսվա ընթացքում Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերականգնվեց պաշտոնում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...