Բաքվում սկսել են ձերբակալել Իրանի հետ համագործակցող լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բաքվում սկսել են ձերբակալել Իրանի հետ համագործակցող լրագրողներին

22:55 31.01.2023

Հերթական լրտեսական սկանդալը՝ Ադրբեջանում: Բաքվի իշխանություները զեկուցում են իրանական լրտեսական ցանցի մեջ մտնող գործակալների բացայատման մասին: Եվ ովքե՞ր են այդ գործակալները:

Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում այդ մասին զրուցել հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի հետ:

«Հաղորդվում է, որ հատուկ անցկացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է իրանական լրտեսական այդ ցանցը, և ձերբակալվել են 7 լրտեսներ:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այս օպերացիան, պարզվում է, որ իրականացրել է ներքին գործերի նախարարությունը: Սովորաբար լրտեսական ցանց բացահայտելիս և լրտեսների ձերբակալելիս, գործ է ունենում պետանվտանգության ծառայությունը կամ հակահետախուզական մարմինները: Այս դեպքում՝ ներքին գործերի նախարարությունը, որը սովորաբար գող-ավազակներով է զբաղվում, և հետևաբար, պարզ չէ, թե ինչու՞:

Թեև պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չի եղել, բայց պարզվում է, որ բոլոր ձերբակալվածները ընդդիմադիր լրագրողներ են, որոնք քննադատում էին Իլհամ Ալիևի վարչակազմի գործողությունները:

Այդ հարձակումները տեղի են ունեցել երկու ազդեցիկ լրատվամիջոցների գրասենյակների վրա: Մեկը՝ «Սալամ նյուզ» ՀԸ-ն է, մյուսը՝ «Ինտեր ազե» լրատվական գործակալությունը: Երկուսի սեփականատերը նույն անձն է՝ Ադրբեջանի քաղաքացի Մեդլեփ Բահիրովը, որը նաև կրոնական գործիչ է ու  կրոնական կրթություն է ստացել իրանական սուրբ Կում քաղաքում: Այս երկու լրատվամիջոցները նաև հարթակ էին տրամադրում պրոիրանական գործիչներին:

Իսկ իրականում, լրագրողների ձերբակալելով, Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Իրանի քաղաքական հենարանը: Իրանն իսկապես ունի բավական լուրջ ռեսուրս Ադրբեջանի ներսում, հիմնականում նրանք այն Շիա հավատացյալներն են, ովքեր դժգոհ են Ադրբեջանի՝ նպատակաուղղված սյունիացումից, որն իրականացնում է Ալիևի վարչակազմը՝ հավանաբար Թուրքիայի իշխանությունների պատվերով»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Դեպքը կապ ունի՞ Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունան միջադեպի և Իրանում ռազմական օբյեկտների վրա կատարված օդային հարձակումների հետ: Արտյոմ Երկանյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

BACK_TO_TOP