Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին. Արամ Ա-ի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին. Արամ Ա-ի ուղերձը

23:31 08.02.2023

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել երկրաշարժի հետևանքով Սիրիայում տեղի ունեցած ավերածությունների կապակցությամբ, որում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Սիրիայի ժողովրդին:

«Սիրելի զաւակներ հայ ազգի,
Մտահոգութեամբ եւ մօտէն կը հետեւիմ երկրաշարժին պատճառած ահաւոր քանդումներուն ու աւերին։ Սուրիոյ տագնապի ընթացքին, մեր համայնքի զաւակները մնացին կանգուն ու կազմակերպ՝ համախմբուած մեր եկեղեցւոյ ու համայնքային կառոյցներուն շուրջ։ Վստահ եմ, որ հակառակ ներկայ դժուար պայմաններուն, անոնք վերանորոգ հաւատքով ու յոյսով, պիտի շարունակեն իրենց ընտանեկան, ընկերային ու համայնքային կազմակերպ կեանքը։

Մնայուն կապի մէջ եմ Սուրիոյ հայութեան հոգեւոր ու համայնքային պատասխանատուներուն հետ։ Կը զգամ մեր հայրենակիցներուն մտահոգութիւնը ու դժուարութիւնը եւ կ՚ուզեմ վստահեցնել, որ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի շարունակէ իր ամբողջական զօրակցութիւնն ու աջակցութիւնը Սուրիոյ մեր սիրելի ժողովուրդին։
Աղօթող եմ եւ կոչ կ՚ուղղեմ մեր ժողովուրդի զաւակներուն, որ իրենք եւս աղօթեն, որպէսզի բարձրեալն Աստուած Սուրիոյ եւ Թուրքիոյ մէջ զոհուած մեր հայրենակիցներուն հոգիները լուսաւորէ, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում պարգեւէ եւ ոյժ ու կորով շնորհէ մեր բոլոր կամաւորներուն, որոնք գիշեր-ցերեկ կ՚օժանդակեն մեր զաւակներու կարիքներուն ներկայ դժնդակ պայմաններուն մէջ։
Աստուած օրհնէ մեր ազգի բոլոր զաւակները»,-ուղերձում նշել է ԱրամԱ-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP