22:59 10.02.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 213-ի, վիրավորներինը՝ 80 052-ի։
«Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 20213 է, վիրավորվել՝ 80052 մարդ»,- ասել է Քոջան Հաթայ նահանգում կայացած ճեպազրույցում։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ավելի ուշ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Փետրվարի 6-ի երկրաշարժերը ներկայումս Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ երկրորդ խոշորագույն աղետն են 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից հետո: Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը և հարևան նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...
18:20 10.05.2025
Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրԻրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...