10:37 11.02.2023
Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։
«Լաթաքիայի մերձակայքում գտնվող Ջեբլա քաղաքում, աղետից հինգ օր անց, փրկվել է 11 մարդ, ևս ինը մնացել են փլատակների տակ»,- ասել է նա:
Նախապես հայտնաբերվել է 34 զոհի դի։ Գեներալի խոսքով՝ գործողությունն իրականացվել է Ռեյհավի թաղամասում փլուզված տան հատվածում։
«Տեղի ունեցած աղետի մասշտաբները հսկայական են,- ասել է Բահլյուլը:- Կան մի քանի հազար տներ, որոնք փլուզման եզրին են, մյուսները շտապ վերանորոգման կարիք ունեն»:
Նա ընդգծել է.
«Պատերազմից և պատժամիջոցներից հյուծված Սիրիան մեզ օգնության կարիք ունի, մեզ անհրաժեշտ են կոտրված շինարարական տեխնիկայի պահեստամասեր, որպեսզի կարողանանք արագացնել աշխատանքը մարդկանց փրկելու համար, հակառակ դեպքում ժամանակը կկորչի»։
Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշի խոսքով, ուրբաթ օրը երկրաշարժի զոհերի թիվը 1262-ից հասել է 1387-ի, իսկ տուժածներինը՝ 2285-ից 2326-ի։
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...
20:51 10.05.2025
ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներՄայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...
20:46 10.05.2025
Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելունՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...
20:40 10.05.2025
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...
20:40 10.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...