Վահան Քերոբյանը Fitch-ի գնահատականը, ըստ որի Հայաստանի հեռանկարը լավացել է կայունից դեպի դրական, վշտացնող է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Վահան Քերոբյանը Fitch-ի գնահատականը, ըստ որի Հայաստանի հեռանկարը լավացել է կայունից դեպի դրական, վշտացնող է համարում

09:15 13.02.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Fitch-ի կողմից Հայաստանի սուվերեն ռեյտինգը B+ մակարդակի վրա պահպանելու հանգամանքին: Հիշեցնենք, որ հեռանկարը լավացրել էր կայունից դեպի դրական։

« Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47%֊ի ու արտադրողականությունը զգալի աճ ենք արձանագրել, Fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ Fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։

Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։

Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։ Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»,-գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

11:15 10.05.2025

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...

BACK_TO_TOP