10:28 14.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Bloomberg-ի տվյալներով՝ վնասը գնահատվում է 84 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 10%-ը։ Որքանո՞վ են իրական այս թվերը, և արդյոք Թուրքիայի տնտեսությանը սպառնում է հզոր կոլապս, ուսումնասիրել է «Իզվեստիան»:
«Տնտեսական ազդեցությունը որոշելու համար կպահանջվի մի քանի ամիս՝ հաշվի առնելով երկրաշարժի անհայտ ուղղակի և անուղղակի կորուստները։ Կարճաժամկետ հեռանկարում երկիրը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության արտակարգ միջոցառումների, ինչպես նաև միջազգային աջակցության կարիք կունենա», – ասում է Gemcorp Capital Management-ի գլխավոր տնտեսագետ Սայմոն Կվիջանո-Էվանսը:
Մասնավոր ներդրող, Գործնական ներդրումների դպրոցի հիմնադիր Ֆյոդոր Սիդորովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ մինչ այժմ Bloomberg-ի գնահատականները զգալիորեն ավելի բարձր են, քան այն թվերը, որոնք բազմիցս հնչեցրել են այլ լրատվամիջոցներ։
Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան արդեն գտնվում էր ճգնաժամային վիճակում՝ հիպերինֆլյացիա (տարեկան մինչև 80%), ազգային արժույթի արժեզրկում, բյուջեի դեֆիցիտի աճ, գործազրկության աճ, պարզաբանել է փորձագետը։ Նա հավելել է, որ երկրաշարժերը չեն ազդել տնտեսապես ամենազարգացած գավառների և տարածքների վրա, որոնք զարգացել են հիմնականում զբոսաշրջության շնորհիվ։
Երկրաշարժերից հետո Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասի երկու գնահատական կա, կարծում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջատար տնտեսագետ Ալեքսեյ Ֆեդորովը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ կորուստները կկազմեն ՀՆԱ-ի 2%-ը կամ մոտ 17–20 մլրդ դոլար։
«Թուրքիայի ՀՆԱ-ից կորուստների 4,5-5,5 տոկոսն ավելի իրատեսական է թվում, այսինքն՝ այն կազմում է մոտ 40-45 միլիարդ դոլար»,- ասել է տնտեսագետը։
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել ենԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...
19:46 27.06.2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...
19:40 27.06.2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...
19:19 27.06.2025
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էՀունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...