18:50 14.02.2023
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի նոր «kraken» ենթատեսակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «մտահոգիչ» է գնահատվել՝ հաստատվել է նաև Վրաստանում։
Aliq Media-ի փոխանցմամբ՝ Ցերցվաձեն նշել է, որ Վրաստանն աշխատում է նոր սերնդի՝ երկվալենտ պատվաստանյութի ներմուծման ուղղությամբ:
Ըստ Ցերցվաձեի՝ COVID-ի «անհետացման» օբյեկտիվ հիմքեր դեռ չկան. շարունակում են հայտնվել նոր ենթատեսակներ։ Նրա խոսքով, կորոնավիրուսի ամբողջական հաղթահարման մասին դեռ վաղ է խոսել, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը երկարաձգել է ևս 3 ամսով։
«Հայտնի իրողություն է, որ Վրաստանը կարողացավ և առաջիններից մեկն էր, որ COVID-19-ը վերածեց շնչառական վարակներից մեկի։ Սա նշանակում է, որ COVID-ից մահացությունների թիվը չի գերազանցում կամ թեթևակի է գերազանցում այլ շնչառական վարակների հետևանքով առաջացած մահերին»,- նշել է Ցերցվաձեն՝ հավելելով, որ COVID-ը գործնականում այլևս բացասաբար չի ազդում մարդկանց կյանքի որակի և Վրաստանի տնտեսության վրա։
Նշենք, որ փետրվարի 6-ին ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը հայտարարել էր, որ Վրաստանում 2-3 շաբաթից, հավանաբար, կգերիշխի կորոնավիրուսի նոր «kraken» ենթատեսակը:
13:48 30.07.2025
15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել ՊաղեստինըՆյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...
13:11 30.07.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմըԿատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...
13:00 30.07.2025
Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...
12:49 30.07.2025
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառովԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...