21:38 26.02.2023
Երկու ամիս անցկացբել վերմակի տակ՝ ձմռանը նման առաջարկը կարող է հատկապես գայթակղիչ թվալ։ Բայց ինչ կլինի մեր օրգանիզմի հետ, եթե 60 օրով զրկենք նրան ֆիզիկական ակտիվությունից։
Այս հարցի պատասխանը գտնելու համար մշակվել է նոր ուսումնասիրություն:
20 երիտասարդ և առողջ տղամարդիկ երկու ամիս անցկացրել են անկողնում, մինչ գիտնականների միջազգային խումբը հետևել է նրանց վիճակին: Մասնակիցների ոտքերը բարձրացվել են գլխից վեր։ Ընդ որում ՝ տղամարդիկ անկողնուց վեր չեն կացել անգամ ուտելիս, լվացվելիս ու զուգարան գնալիս։
Բաթի Համալսարանի թիմն ուսումնասիրել է մասնակիցների նյութափոխանակությունը՝ որքան լավ է նրանց մարմինը վերահսկում արյան մեջ շաքարի մակարդակը:
Պարզվել է, որ նստակյաց ապրելակերպը բացասաբար է ազդել այդ ցուցանիշի վրա։
Բոլոր մասնակիցների արյան մեջ շաքարի միջին մակարդակն ավելի բարձր է դարձել, քան մինչ ուսումնասիրությունը: Նման փոփոխությունները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:
Նման էքստրեմալ փորձարկումն իրականացվել է Եվրոպական տիեզերական գործակալության նախաձեռնությամբ։
Գիտնականները ձգտում էին ավելի լավ հասկանալ, թե ինչպես տիեզերանավում երկար նստակյաց մնալը կազդի ապագա խորը տիեզերական առաքելությունների մասնակիցների առողջության վրա:
Բայց այս աշխատանքի արդյունքները կարևոր են նաև այստեղ՝ երկրի վրա: Միլիոնավոր մարդիկ կարող են երկար ժամանակ գամված լինել անկողնուն, օրինակ՝ քրոնիկ հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով ։
Նոր տվյալներով՝ բժիշկները կկարողանան այնպիսի հիվանդների համար թերապիա մշակել, որը կնվազեցնի նստակյաց կենսակերպից վնասը։
Մասնակիցների արյան մեջ շաքարի միջին մակարդակը ցերեկը աճել է մոտ 6%-ով, իսկ գիշերը՝ 10%ճով: Արյան մեջ շաքարը քայքայելու, այսինքն ՝ դրանից ազատվելու մարմնի կարողությունը նույնպես նվազել է գրեթե մեկ քառորդով (24%):
Այս ամենին չեն խանգարել նույնիսկ ցածր կալորիականությամբ սննդակարգը, որը ստեղծվել է հատուկ կամավորների համար, և D3 վիտամինի ամենօրյա պահպանման չափաբաժինը:
Հետազոտողները հավելում են, որ մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակը կարող էր է՛լ ավելի բարձրանալ, եթե նրանք չնվազեցնեին կալորիաների ընդունումը պառկելու ընթացքում:
Այս արդյունքները ցույց են տալիս, որ պարզ դիետան բավարար չէ նստակյաց ապրելակերպի բացասական հետևանքները կանխելու համար:
2018-ին գիտնականների նույն խումբը ցույց տվեց, որ նույնիսկ կարճատև ֆիզիկական վարժություններն օգնում են արագ իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Հետազոտողները արդեն մշակում են հակաքայլեր, որոնք կարող են օգնել անկողնուն գամված մարդկանց և ապագա տիեզերական նվաճողներին: Դրանք կարող են ներառել մկանների էլեկտրական խթանում, որը ընդօրինակում է ֆիզիկական գործունեությունը:
Նոր աշխատանքը հրապարակվել է Clinical Nutrition-ում:
19:07 16.07.2025
ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներըՊետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […] ...
18:55 16.07.2025
Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանըԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...
18:46 16.07.2025
Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունըԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...
18:38 16.07.2025
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...
18:30 16.07.2025
44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
18:20 16.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ ԺակոբինԵրևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...