Էնդոկրինոլոգը նշել է 3 քայլ, որ կօգնի չկորցնել մկանների ուժը ծերության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+23.09 oC

Էնդոկրինոլոգը նշել է 3 քայլ, որ կօգնի չկորցնել մկանների ուժը ծերության ժամանակ

19:30 26.02.2023

Ուժային մարզումները, հավասարակշռված սննդակարգը և D վիտամինը կօգնեն նվազեցնել տարիքային սարկոպենիայի (ծերացման ժամանակ մկանային զանգվածի կորուստ) վտանգը։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ Յուլյա Օնուչինան։

«Տարիքային սարկոպենիան դրսևորվում է մկանային զանգվածի քանակի, ուժի և մկանային հյուսվածքի ֆունկցիայի նվազմամբ: Մարմինը թուլանում է, ձեռքերում և ոտքերում «ուժ չկա», դժվար է հավասարակշռություն պահպանել։ Հայտնի է, որ 30 տարեկանից սկսած մարդն ունենում է մկանային զանգվածի աստիճանական կորուստ՝ կյանքի մեկ տասնամյակում մոտ 8%-ը կորչում է։ 70 տարի անց այս ցուցանիշը հասնում է 15%-ի, ի վերջո, 80 տարեկանում մարդը կարող է կորցնել իր մկանային զանգվածի կեսից ավելին»,- ասել է Օնուչինան։

Էրեբրոյի համալսարանի գիտնականի վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել սարկոպենիայի ռիսկը՝ 40-50 տարեկանում սկսելով կատարել պարզ ուժային վարժություններ: Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։ Օնուչինան նշել է, որ ֆիզիկական ակտիվությունը սարկոպենիայի կանխարգելման արդյունավետ միջոց է, բայց ոչ միակը։

«Սարկոպենիայի կանխարգելման եւ դանդաղեցման հիմնական մեթոդներն են սպիտակուցի օպտիմալ ընդունումը (ռացիոնալ սնունդը), D վիտամինի ընդունումը, ֆիզիկական վարժությունները: Պարզվել է, որ տարեցներին D վիտամինի լրացուցիչ նշանակումը կանխում է սարկոպենիայի զարգացումը, մկանների ֆունկցիայի խանգարումները և նվազեցնում ընկնելու վտանգը: Ինչ վերաբերում է մարզումներին, ապա արժե փոխարինել կարդիո և ուժային մարզումները։ Ծերության շրջանում առողջ ապրելակերպի հայտնի մասնագետ Քրիս Քրոուլիի խոսքով՝ աերոբիկ վարժությունները փրկում են մեր կյանքը՝ կանխելով սրտի կաթվածը, իսկ ուժային վարժություններն ամրացնում են ոսկրերն ու հոդերը»,- պարզաբանել է Օնուչինան։

Բժիշկը նաև հավելել է, որ արդեն միջին տարիքում առողջ ծերացման համար անհրաժեշտ է հետևել արյան մեջ խոլեստերինի, ցածր խտության լիպիդների և գլյուկոզայի մակարդակին, ինչպես նաև զարկերակային ճնշմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP