Հոգեբաններն ապացուցել են, որ ցածրահասակ մարդիկ ավելի հաճախ են իրենց թշնամաբար պահում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

Հոգեբաններն ապացուցել են, որ ցածրահասակ մարդիկ ավելի հաճախ են իրենց թշնամաբար պահում

15:56 26.02.2023

Իտալիայի Պադուանի համալսարանի ղեկավարած հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ ցածրահասակ մարդիկ հաճախ իրենց թշնամական են պահում՝ փոխհատուցելու հասակի պակասը: Հետազոտության եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Personality and Individual Differences ամսագրում հրապարակված հոդվածում:

Հոգեբանության մեջ կա «մութ եռյակ» հասկացությունը, տերմին, որը ներառում է անհատականության գծեր, ինչպիսիք են նարցիսիզմը, մաքիավելիզմը և պսիխոպաթիան: Ենթադրվում է, որ այս հատկությունները վնասում են ուրիշներին, քանի որ դրանք կապված են մանիպուլյացիայի, ցինիզմի, ինքնասիրահարվածության և ստերի հանդեպ հակվածության հետ: Ըստ գիտնականների՝ այս հատկանիշները գերակշռում են ցածրահասակ ու իրենց հասակից դժգոհ մարդկանց մոտ։

Հետազոտությանը մասնակցել է 367 մեծահասակ, ովքեր լրացրել են հարցաթերթիկ՝ գնահատելու վերը նշված հատկանիշները, ինչպես նաև հայտնել են իրենց հասակը և բարձրահասակ լինելու ցանկության կամ չցանկանալու մասին: Ավելի ցածրահասակ մարդիկ և նրանք, ովքեր ցանկանում էին բարձրահասակ լինել, հակված էին ավելի շատ պսիխոպաթիա, նարցիսիզմ և մաքիավելիզմ դրսևորելու:

Ավելին, հասակի և նարցիսիզմի բացասական հարաբերակցությունը տղամարդկանց մոտ ավելի ուժեղ է եղել։ Բայց պսիխոպաթիայի և մաքիավելիզմի մակարդակը կախված չէր մասնակիցների սեռից։

«Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանով, որ էվոլյուցիայի տեսանկյունից, երբ մարդիկ չեն կարող ֆիզիկապես ահեղ լինել, նրանք դառնում են հոգեբանորեն ահեղ», – բացատրել են գիտնականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

22:57 16.07.2025

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

22:48 16.07.2025

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...

Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ

22:24 16.07.2025

Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ

Հուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...

Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին

22:16 16.07.2025

Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...

5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարին

22:08 16.07.2025

5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարին

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...

BACK_TO_TOP