12:20 16.03.2023
Արիզոնայում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։
«Արիզոնայի արևմտյան նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Մոխավե շրջանի Տոպոկ քաղաքի մոտակայքում։ Մոխավեի շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Անիտա Մորտենսենը հաստատել է, որ գնացքը ռելսերից դուրս է եկել Կալիֆոռնիայի և Նևադայի հետ Արիզոնայի սահմանի մոտ: Սակայն նա նշել է, որ ինքը տեղեկություն չունի վթարի հետևանքով արտահոսքի մասին։ Fox10-ի փոխանցմամբ՝ երկաթուղային BNSF ընկերությունը և ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) արդեն ծանուցվել են միջադեպի մասին, նրանք հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ։
Փետրվարի սկզբին Միացյալ Նահանգները ցնցվեց հերթական երկաթուղային վթարից: Փետրվարի 3-ին Օհայոյում ռելսերից դուրս է եկել Նորֆոլկի հարավային բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր վտանգավոր քիմիական նյութերով լի տասնյակ վագոններ: Միջադեպը հրդեհի և պայթյունի պատճառ է դարձել։ Մթնոլորտում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր, և ավելի մեծ վտանգը վերացնելու համար փրկարարները բացել են քիմիական նյութերի տարաներ՝ դրանց վերահսկվող հրկիզումն իրականացնելու համար։ Վթարից հետո իշխանությունները տարհանել են տեղի բնակիչներին, սակայն ավելի ուշ նրանց թույլ են տվել տուն վերադառնալ։
Նահանգի շրջակա միջավայրի դեպարտամենտից հայտնել են, որ աղտոտվածության մակարդակը չի գերազանցում ընդունելի չափանիշները։ Միաժամանակ հնաբնակները ՌԻԱ Նովոստիին պատմել են վատառողջության դեպքերի, ինչպես նաև վթարից հետո քիմիական նյութերի արտանետման հետևանքով կենդանիների և ձկների մահվան դեպքերի մասին։
23:10 28.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ23:10 28.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...
23:02 28.07.2025
Օպերայի շենքի նոր լուսավորությունը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:57 28.07.2025
Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստումԱշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...