08:03 28.03.2023
ԼՕՌ հիվանդությունների և գլխի և պարանոցի պաթոլոգիայի բուժման կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային գիտագործնական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Իրինա Լաշկինան կոչ է արել ականջները չմաքրել բամբակյա շվաբրերով՝ օտիտի դեպքում։
Pravda.ru-ի հետ զրույցում բժիշկը մատնանշեց, որ միջին ականջի բորբոքման դեպքում չպետք է թույլ տալ, որ ջուրը մտնի ականջի անցք, չի կարելի օգտագործել ալկոհոլային լուծույթներ։
Մասնագետի խոսքով՝ կաթիլները նույնպես չի կարելի ինքնուրույն օգտագործել, քանի որ հիվանդության պատճառը կարող է լինել բակտերիալ կամ սնկային վարակ, և դրանցից յուրաքանչյուրը բուժման տարբեր մոտեցումներ է պահանջում։ Խստիվ արգելվում է ցավոտ ականջին տաքացնող բարձիկ դնել, քանի որ դա կարող է մեծացնել բորբոքումն ու վնաս պատճառել, հատկապես, եթե միջին ականջի բորբոքումը թարախային է։
Ամենից հաճախ օտիտի բուժման համար խորհուրդ են տրվում հակաբորբոքային դեղեր, սակայն եթե հիվանդությունը առաջանում է բարդություններով, ապա հիվանդին նշանակվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ։
2022 թվականին ամենաբարձր կարգի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Իգոր Մանևիչը Газета.Ru-ին ասել է, որ բամբակյա շվաբրերով ականջները մաքրելը վնասակար է, քանի որ դա էլ ավելի է խցանում ականջի անցքերը։ Ծծմբի խցանների պատճառով կարող են առաջանալ ականջներում տհաճ նստվածքներ, ճռռոց, գլուխը պտտելիս կտտոցներ, նշում է 360 հեռուստաալիքը։
Ավելի վաղ քիթ-կոկորդ-ականջաբան Օլգա Մալչենկոն «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ականջները մաքրելու համար հիգիենիկ ձողիկների օգտագործումը նրանց խնամքի գլխավոր սխալն է։ Նա բացատրել է որ այս ձողիկները կոսմետիկ նպատակների համար են։ Ականջները մաքրելու ընթացակարգը լավագույնս արվում է լոգանք կամ ցնցուղ ընդունելուց հետո, երբ ծծումբը, որն ազատ մուտքի դեպքում դուրս է արձակվում, հանվում է չոր շորով կամ սրբիչով:
10:52 16.05.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...