13:42 22.08.2018
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հասարակական-քաղաքական նոր իրողությունների պայմաններում համացանցի դերին: Փորձագետի դիտարկումներով՝ հայ հասարակությունն այս պահին քաղաքականացված է, ինչն էլ պարարտ հող է ստեղծում մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման համար: Մարտիրոսյանը նկատել է, որ հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքը քաղաքական գործընթացների ժամանակ Հայաստանում արդիական է դառնում:
«Եթե հիշեք 2017 թվականի ընտրությունները, ապա արդեն այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լայվերը սկսեց շատ ակտիվ օգտագործել, պարզապես այն ժամանակ հետևորդները շատ չէին: Երբ քարոզարշավը սկսվեց, նույն օրը՝ կեսգիշերին, կուսակցության հիմնական դեմքերը լայվ մտան, իհարկե, ոչ ոք այն ժամանակ չէր սպասում, որ այդքան մեծ ազդեցություն կունենա այս ամենը: Սա աննախադեպ բան է մարդկության պատմության մեջ: Ով այս գործիքներից լավ օգտվում է, ավելի առաջ է գնում, քան նրանք, ովքեր համացանցը համարում են մի հերթական գործիք»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական շուկան վերաձևակերպվում է: Մարտիրոսյանը կարծում է, որ հատկապես գալիք ընտրություններին ընդառաջ համացանցի դերն ավելի կամրապնդվի հայ հասարակության կյանքում:
«Այն ժամանակ նորությունների տարածման պրոցեսում մարդիկ պասիվ ընկալող էին: Հիմա մենք, լինելով համացանցի մի մաս, ակտիվ մասնակցում ենք ամենին՝ թեկուզ տարածելով: Այս ամենը վտանգավոր է: Միայն «Ֆեյսբուք»-ում 1 միլիոն 200 հազար օգտատեր կա Հայաստանից, փաստացի կարող ենք ասել, որ դա ամբողջ հասարակությունն է: Նույնիսկ այն մարդը, որ չկա «Ֆեյսբուք»-ում, ներառված է տեղեկատվական հոսքերի մեջ: Բայց մենք պետք է ավելի զգուշավոր հասարակություն լինենք, պետք է հաշվի առնենք, որ տեղեկատվական ներազդեցությունները կարող են ունենալ բացասական էֆեկտ»,- ասաց նա:
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...
19:27 22.05.2025
Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ […] ...
19:21 22.05.2025
«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումըԱրարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […] ...
19:10 22.05.2025
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքովՄատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […] ...
18:58 22.05.2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԿիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...