Փլուզումից հետո Ավինյանը հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Փլուզումից հետո Ավինյանը հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին

13:31 03.04.2023

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ուղեհատվածում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները: Հարկ է նշել, որ արդեն մարտի 2-ից մետրոն աշխատել է բնականոն հունով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով  «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպին, փոխքաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին:

«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այս հարցում մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ, խիստ այն առումով, որ շատուշատ շինարարներ կամ տարբեր ոլորտի մասնագետներ իմիջիայլոց են վերաբերում իրենց աշխատանքին: Այս տեսակի վերաբերմունքն աշխատանքին կարող է դրսևորվել ոչ միայն այստեղ, որն իրականում կարող էր բերել անվտանգության մեծ խնդիրների, այլև բոլոր ոլորտներում: Մենք չպետք է հանդուրժենք նմանատիպ վերաբերմունք, որովհետև դա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում, փողոցների և մայթեր բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, կոյուղատար համակարգերի կառուցում. վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են ընթացիկ և նախանշվող ծրագրերը: Երևանի փոխքաղաքապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ծրագրերի ժամկետներին և դրանք սահմանել խելամտության սահմաններում:

Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհներն սպասարկող Ճանշին ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ ու սպասարկմամբ: Զեկուցվել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով նախորդ տարվանից մեկնարկել է ճանապարհափողոցային ցանցի՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների գույքագրումը, որը կավարտվի ընթացիկ ամսում:

Ընթացիկ տարում երևանյան տասը գետնանցումում կմեկնարկի հենաշարժողականության խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի:

Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ նպատակով քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի նախկինում 5 հա տարածք զբաղեցնող, բաց մակերեսն այս տարվա գարնանային միջոցառումների շնորհիվ հասցվել է 10 հա-ի:

Մայրաքաղաքում ավարտվել է գարնանային էտը: Գործընթացն ընդգրկել է 55 փողոց և պողոտա, 131 բակային տարածք և 15 այգի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:30 26.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 25-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ 00։37-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

BACK_TO_TOP