Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

15:37 04.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանն արձանագրում է միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին ի պատասխան:

Դավոյանը նկատեց՝ ընդդիմադիր տարբեր գործիչներ ասում են, որ Հայաստանում ընդդիմությունը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների դեմ: Նա այս առնչությամբ հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի կարծիքով:

Մանասյանը պատասխանեց, որ անձի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը և որևէ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկելն ինքնին չի հանդիսանում անձին քաղբանտարկյալ համարելու հիմք: «Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ անձը զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանկարծ որևէ արարքի համար ենթարկվեց պատասխանատվության, դեռևս չի ենթադրում, որ անձը քաղբանտարկյալ է»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Նա ընդգծեց, որ ամեն իրավիճակ շատ անհատական է, այսինքն՝ պետք է գործի հանգամանքները լուրջ ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է այդ չափանիշների համատեքստում դիտարկվել քաղբանտարկյալ, թե ոչ:

«Ես պարզապես կարող եմ այս պահի համար արձանագրել այն միջազգային կառույցների զեկույցները, որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց և իրավիճակային գնահատականներ են ներկայացնում: Այս փուլի համար դրանք արձանագրում են, որ չկան հաստատված տվյալներ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին»,-ասաց Մանասյանը:

Նա ընդգծեց, սակայն, որ լրջագույնս պետք է մտածել այն ուղղությամբ, որ որևէ կերպ ընդհանուր հավասարության վիճակը չխախտվի: Այսինքն՝ պետությունում չլինի մի իրավիճակ, երբ անձը, թեկուզ շատ օրինական հիմքերով, ենթարկվում է պատասխանատվության՝ լինելով մի քաղաքական հայացքի կրող, բայց նույն հավասար հանգամանքներով այլ քաղաքական հայացքի կրողը չի ենթարկվում պատասխանատվության: «Մեր բոլորի խնդիրն իրականում պետք է լինի այն, որ կարողանանք ուղղակի բացառել նման իրավիճակները»,-նշեց Մանասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

11:10 26.07.2025

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։     ...

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

BACK_TO_TOP