14:41 22.08.2018
Ճանապարհային ոստիկանության գործելաոճը փոխվեց, և տուգանքները փոխարինվեցին նկատողություններով: Բայց նկատողությունները տեղ չեն հասնում, իսկ տուգանքները չեն արձանագրվում: Այս կարծիքն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:
«Վալերի Օսիպյանը մի առիթով ասաց, որ նկատողություններն անսահմանափակ չեն լինելու, բայց փաստը մնում է փաստ, որ երթևեկության որակը վատացել է, անբարեխիղճներն են օգտվում այս որոշումից: Գուցե ճանապարհային ոստիկանությունը հասկանա, որ որոշ փոփոխություններ պետք է հետ բերվեն: Ծխախոտ օգտագործելու, առանց թարթիչը միացնելու մանևրելու համար այլևս տուգանք չի նախատեսվում, ես կտրուկ դրան դեմ եմ: Այդ քայլով որոշ վարորդների կարծես ասեն՝ հանգիստ խախտում արեք»,- ասաց Պեդանյանը:
Նրա խոսքերով՝ օրինապահ վարորդների մեծ մասը դեմ են այս գործելաոճին:
«Արդյունավետություն չեմ տեսնում: Ճանապարհային ոստիկանության գործելաոճը մինչև հիմա եղել է պատժիչ, բայց հեղափոխությունից հետո ասվեց, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է արվեն»,- ասաց նա:
20:25 22.05.2025
«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...
20:13 22.05.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՄայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...