19:41 24.04.2023
Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։
Ermenihaber.am-ի հետ զրույցում սաուդ մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին:
– Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր մագիստրոսական թեզը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Կպատմե՞ք մի փոքր՝ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս թեման:
– Հայոց ցեղասպանության թեման հայտնի է որպես շատ զգայուն թեմա, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և զբաղեցրել միջազգային կոնֆերանսների և համաձայնագրերի հարթակները հատկապես Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918թ.-ին:
Մեծ Բրիտանիան ընդդիմադիր դիրքորոշում ուներ միջազգային հանրության շրջանակներում Հայկական հարցի ի հայտ գալով դեռևս 1877թ.-ին: Որպես գերտերություններից մեկը, որը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, ուներ ռազմական և քաղաքական դիրքորոշում, ինչի հետ կապված շատ իրադարձություններ և վերջնարդյունքներ մեկնաբանվել են այս ուսումնասիրության (հեղինակի մագիստրոսական թեզը) շրջանակներում՝ զերծ լինելով իրենց շուրջ ստեղծված պատմական հակասություններից:
Ելնելով այս ամենի կարևորությունից՝ թեմայի ընտրության պատճառները եղան.
1. Հայկական ջարդերի նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության վերաբերյալ մասնագիտացված քննադատական և վերլուծական ուսումնասիրությունների սակավությունը, հայկական ջարդերի նկատմամբ բրիտանական դիրքորոշման դրդապատճառների շուրջ հակասությունների առատությունը և երկիմաստությունը, ինչը ես ստիպված էի պարզաբանել և մեկնաբանել՝ ըստ տարբեր աղբյուրների։
2. Այս թեմային անդրադառնալու ցանկությունս էր լրացնել Եվրոպայի պամության շուրջ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն ապագա սերունդների համար անաչառ մեկնաբանելու տեսանկյունից:
3. Բացի այն, որ Մեծ Բրիտանիան, լինելով դարաշրջանի ժամանակակիցը և ղեկավարելով այդ ժամանակաշրջանի պատմական բոլոր իրադաձությունները, թեման ընտրելու դրդապատճառներից մեկը կարևոր փաստագրական նյութերի և արտասահմանյան աղբյուրների առկայությունն է, հատկապես սպաներին և զինվորականներին վերաբերող փաստաթղթերը, որոնք կապված էին 1915թ. հայկական ջարդերի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականության և, առհասարակ, նրա քաղաքականության ավելի լայն ասպեկտների հետ:
– Սաուդյան Արաբիայում որքա՞ն է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության թեման: Ակադեմիական և գիտական շրջանակներում կա՞ հետաքրքրություն Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրման նկատմամբ:
– Համաշխարհային պատմության նկատմամբ, իհարկե, հետաքրքրությունն ավելի խոր և լայն առումով է, սակայն գիտական հետազոտությունը հաճախ հետազոտողների ընտրությունից և նախասիրություններից է կախված:
– Իսկ ի՞նչ մակարդակի վրա է հանրային իրազեկվածությունը Սաուդյան Արաբիայում: Ձեր կարծիքով՝ այս համատեքստում ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը և հայ ժողովուրդը:
– Իհարկե, Սաուդյան Արաբիայի ժողովրդի՝ հատկապես մտավորականների շրջանում կա իրազեկվածություն ցեղասպանության մասին: Հայաստանը պետք է արդյունավետ դերակատարություն ունենա իր հարևանների հետ բոլոր վեճերը հաղթահարելու գործում՝ խելամիտ և իրատեսորեն վերաբերվելով այն ամենին, ինչը սպառնում է իր շահերին և աճին՝ քաղաքական, տնտեսական և միջազգային ասպարեզում, և ավելի շատ դասեր քաղի պատմությունից: Հայաստանի պատմությունը լի է դասերով։
– Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում, այլև հետևողականորեն շարունակում է ժխտել և պայքարել ճանաչման գործընթացի դեմ: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Թուրքիայի անպատժելիությունը չի խրախուսում նրա այդօրինակ վարքագծի շարունակականությունը նաև այլ երկրներում՝ ինչպես օրինակ Սիրիայում և Իրաքում:
– Կարծում եմ՝ դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև ուրիշ երկրներին։ Այո՛, միանշանակ։
– Ինչպես գիտենք, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջիկայում հնարավոր համարու՞մ եք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս գործընթացում:
– Ինչպես վերը նշեցի, ղեկավարությունը շատ բաց է արտաքին աշխարհի առաջ, և մեր թագավորն ու թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հզոր և պատմական տեսլական ունեն արտաքին քաղաքականության ոլորտում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապագայում կլինեն դիվանագիտական հարաբերություններ։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:23 12.06.2025
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...
18:18 12.06.2025
Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...
18:12 12.06.2025
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...
18:07 12.06.2025
Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...
17:48 12.06.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...