17:02 12.06.2025
Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը:
Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ Ծրագիրը կիրականացվի 2025-2026 թթ.՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։
Ծրագրի շահառուներ կհանդիսանան՝ առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Միաժամանակ, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողները նույն հողամասի համար կարող են մասնակցել ծրագրին (բացառությամբ այգեհիմնված տարածքի)՝ նույն պտղատեսակով այգեհիմնում կատարելու պայմանով, բացառությամբ այգեհիմնված տարածքի։ Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ծրագրի ավարտական մոնիթորինգի իրականացումը կվերապահվի համայնքին, որում պարտադիր կներգրավվեն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։
Ծրագրի իրականացումից ակնկալվում է 4 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավաստագրված տնկիներով և ոռոգման կաթիլային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։ Ծրագրի շրջանակում 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով գնահատման և այգեհիմնման ծախսը գնահատվում է շուրջ 2.0-2.2 մլն դրամ: Շահառուները 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3 տ համախառն բերք՝ շուրջ 2 մլն դրամ հասույթով։
Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ՝ սա հեղափոխական ծրագիր է և այն հիմնված է ակնհայտ դիտարկումների վրա, որ Հայաստանը տնամերձ հողամասերի գոնե կեսը չի տալիս ցանկալի արդյունք: Եվ սա խնդիր է թե՛ տնամերձերի տերերի, թե՛ երկրի տնտեսության տեսակետից»:
Վարչապետը հավելել է.
«Սա, ըստ էության, ռազմավարական ներդրում է թե՛ բնակավայրերի, թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի փոփոխության համար, որովհետև ակնհայտ է, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք իմացել ենք 20 կամ 30 տարի առաջ, այլևս գոյություն չունի»:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ծրագիրը որակով իրականացնելու և դրա նկատմամբ պատշաճ հսկողությունն ապահովելու անհրաժեշտությունը.
«Այդպես՝ մոտավորապես կամ տնայնագործական իրադրություններ պետք է թույլ չտանք՝ ծրագիրն ինչպես նախագծված է, հստակ, այդպես էլ ճշգրիտ պետք է իրագործվի, և իմ ակնկալիքն այն է, որ նախարարությունը և համապատասխան մարմինները հետևեն»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ծրագրի ուսուցողական կամ կրթական կարևոր նշանակությանը.
«Օրինակ, 87 պայմանագիր՝ 6 հեկտար կամ նոր 305 պայմանագիր, 18 հեկտար, սա եթե արդյունքի տեսանկյունից գնահատենք, գուցե քանակային տեսանկյունից շատ մեծ ազդեցություն չունենա, բայց այն, որ մոտ 400 ընտանիքներ կարող են տեսնել տարբերությունը, թե ինչ է նշանակում ժամանակակից տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացում, և իրենց այդ գիտելիքն ու փորձառությունը տեղափոխեն իրենց իսկ սեփականության իրավունքով պատկանող այլ հողամասեր, սա այն հաջորդ զարգացումն է, որը տեղի կունենա»:
15:33 13.06.2025
Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումներիԹեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […] ...
15:27 13.06.2025
Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […] ...
15:20 13.06.2025
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ ԵրևանումՆերքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...