12:36 23.08.2018
Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը. Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է:
Արա Բաբլոյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակների համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմն ակնկալում է ավելի խորացնել և համակարգել այդ փոխգործակցությունը:
Անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը ողջունել է Չեխիայի խորհրդարանում նոր բարեկամական խմբի ձևավորումը` նշելով, որ բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները զարգացնելու գործում:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար` հույս հայտնելով, որ Խորհրդարանի վերին պալատը, հետևելով Պատգամավորների պալատի օրինակին, ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը չեխ գործընկերներին վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել հայ-չեխական ամուր հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը, ի պատիվ երկու կողմերի, տեղի է ունեցել առանց ցնցումների: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:
Միլան Շտեխի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականներին, ընդգծել է, որ գերազանց է գնահատում 2017 թվականի հոկտեմբերին իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Միլան Շտեխը նեկայացրել է Չեխիայի ներքաղաքական դրությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշակի տարաձայնություններին, բոլորովին վերջերս Չեխիայի կառավարությանը հաջողվեց ստանալ վստահության քվե:
Չեխիայի Սենատի նախագահի խոսքով՝ չեխական կողմի համար ակնհայտ է Հայաստանի ձգտումն էլ ավելի խորացնելու երկկողմ բազմաշերտ հարաբերությունները Չեխիայի հետ:
Միլան Շտեխը վստահեցրել է, որ Չեխիայում ևս տեղի ունեցած ներքաղաքական դասավորումները որևէ կերպ չեն ազդել հայ-չեխական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա և առկա են տարբեր ոլորտներ, որտեղ Չեխիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Այս համատեքստում նա անդրադարձել է երկու երկրների միջև կրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ նշելով, որ հետագա ուսումը կազմակերպելու համար Չեխիան ուրախությամբ կհյուրընկալի Հայաստանի լավագույն ուսանողներին:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում:
Միլան Շտեխի խոսքով՝ Հայաստանը քաղաքական առումով դժվարին տարածաշրջանում է գտնվում, հետևաբար Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ: Սենատի նախագահը դրական է գնահատել միջազգային գործընկերների հետ Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանին հաջողվեց եվրոպացի գործընկերներին վստահեցնել, որ հարաբերությունները կարող են կառուցվել ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեխիայի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով, բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերից որևէ մեկին զինելը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանն ու Չեխիան լավագույնս գիտեն մեկը մյուսի պատմությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...
09:48 10.05.2025
Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջՊակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...
09:40 10.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբՄայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
09:25 10.05.2025
Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանումՊակիստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...