15:57 12.03.2018
«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Այն հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:
Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով «Baa3»: Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):
«Մուդիզ»-ը մատնանշել է նաև այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու և այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:
Որպես դրական ազդող գործոններ նշվել են.
1. բարձր, թեև տատանողական, ՀՆԱ աճը,
2. մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդում,
3. արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական և/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաև «Մուդիզ»-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը: Ըստ «Մուդիզ»-ի կանխատեսման, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...