20:09 23.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում ընթացիկ գործունեության արդյունքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զեկուցմամբ նախ հանդես է եկել ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը, որը, մասնավորապես, ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքի մթերման քանակի և դրանց առաջին փուլով նախատեսված վճարումների վերաբերյալ համապարփակ տեղեկություններ։
Անդրադառնալով փոխառությունների տրամադրման և հիմնադրամի կողմից իրականացվող աջակցության մյուս ծրագրին՝ Տ. Ծատրյանը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հողօգտագործողներին հատկացվել է ավելի քան 4 մլրդ 762 մլն դրամ։ Նա ըստ ուղղությունների թվարկել է հողագործության, անասնապահության զարգացմանն ուղղված, լիզինգի, տեխնիկայի ձեռքբերման ու վերանորոգման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների մթերման և այլ աջակցության ծրագրերը։
Բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ պոտենցիալ շահառուների նկատմամբ անհրաժեշտ է մոտեցումներ փոխել, որպեսզի հողօտագործողը մշտապես զգա, որ հիմնադրամն իր կողքին է։ Ըստ այդմ՝ պետնախարարը հանձնարարականներ է տվել տասնհինգօրյա ժամկետում նոր առաջարկներ ներկայացնել հիմնադրամի գործող կարգն ու ծրագրերն ավելի մատչելի դարձնելու վերաբերյալ։ Իրականացվող ծրագրերի թափանցիկության բարձրացման համար ողջամիտ ժամկետներում պետք է վերականգնել գերատեսչության կայքի գործունեությունը, որտեղ, ըստ հանձնարարականի, օպերատիվ կերպով կտեղադրվեն բոլոր ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ: Պետնախարարի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր փոխառությունների տրամադրման սկզբունքների վերանայմանը։
«Հատկացվող միջոցների նպատակայնության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է խստացնել ներկայացված բիզնես-ծրագրերի փորձագիտական ուսումնասիրությունը և առանց դրանց իրատեսական լինելու եզրակացության չհաստատել։ Բացի դրանից՝ ֆինանսավորման դեպքում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել վերահսկողական և մոնիթորինգի մեխանիզմները, որպեսզի հանրային միջոցների փոշիացում չլինի»,- ասել է Գ. Մարտիրոսյանը։
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարն ընդգծել է նաև ցանքսի պլանավորման կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ է ռազմավարություն մշակել։ Մասնավորապես՝ միջնաժամկետ ծրագրի շրջանակում հանձնարարել է ներկայացնել պահանջվող մշակաբույսերի և դրանց գների վերաբերյալ ծրագիր։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որ հողօգտագործողը ճիշտ ծրագրի իր աշխատանքը, իսկ հնարավոր ռիսկերի ապահովագրման դեպքում նոր որակ կստանա պետություն-մասնավոր համագործակցությունը։
Հանդիպմանը Գ. Մարտիրոսյանը լսել է նաև հիմնադրամի առանձին ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները և տվել մի շարք հանձնարարականներ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...