Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.86 oC

Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում

11:16 13.05.2023

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղին է համարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությունը հումանիտար հարցերում։

«Կասկած չկա, որ Պապի միջնորդությունը տեղին կլինի հումանիտար հարցերում, այդ թվում՝ աջակցություն բանտարկյալների փոխանակման գործընթացին», – ասել է նա շաբաթ օրը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը տեղյակ է այդ մասին:

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր կլինի շուտափույթ դադարեցնել միայն այն պայմանով, որ «անհրաժեշտ սպառազինությունը ժամանակին մատակարարվի»։

«Մեր իտալացի գործընկերների հետ զենքի մատակարարման, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու, արտաքին շուկաներում Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները մեզ համար տեղին են», – մեկնաբանել է Պոդոլյակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

17:55 12.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

17:50 12.05.2025

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

Թենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:44 12.05.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

17:36 12.05.2025

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...

Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:30 12.05.2025

Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել

17:24 12.05.2025

Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել

Մադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...

BACK_TO_TOP