Երևանում երիտասարդն ածելիով վնասել է դաստակները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Երևանում երիտասարդն ածելիով վնասել է դաստակները

08:58 24.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ս. Ս.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

20:59 22.05.2025

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

Հայտնի է դարձել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 40-րդ ռակետը մայիսի 25-ին կմրցի Աշխարհի 83-րդ ռակետ ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ: ...

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

20:48 22.05.2025

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի արդարադատության նախարարության ղեկավար Փեմ Բոնդան։ «Նա կալանքի տակ է, իշխանությունները կարծում են, որ նա գործել է միայնակ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Բոնդին ընդգծել է, որ կասկածյալը կդատվի «օրենքի […] ...

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

20:36 22.05.2025

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

20:25 22.05.2025

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

20:13 22.05.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP