16:51 17.05.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ:
Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես արտասահմանյան վերլուծական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի, կամ նման կազմակերպություններում բարձր դիրք ունեցող ազգությամբ հայ և հայրենասեր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո, առաջարկում է դրամական վարձատրության դիմաց ԱՀ վերաբերյալ գիտական հոդվածներ կամ վերլուծական զեկույցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրև ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու և հետագա համագործակցությունն ընդլայնելու պատրվակով:
Մեկ այլ դեպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ և հետևողական քայլերով ներքաշելով սիրային հարաբերությունների մեջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում: Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզել:
Նույնանման մեխանիզմ կիրառվում է նաև Պաշտպանության բանակում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում: Այս անգամ Ադրբեջանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ զինծառայողների հետ և, որպես կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային հարաբերություններ, կորզում են տեղեկություններ զորամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: Հավաքագրվող անձանց մոտ ստեղծելով հետագա հանդիպումների համար ֆինանսական և այլ շահագրգռվածության հիմքեր՝ նրանք հարմար պահի միջոցներ են ձեռնարկում տվյալ անձանց հետ արտերկրում հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Հատկանշական է, որ հավաքագրման հիշյալ փուլում գործընթացին կարող են ներգրավվել ավելի փորձառու հետախույզների, որոնք, ներկայանալով որպես հայկական զինված ուժերում առկա դժվարությունները և խնդիրները գիտակցող «հայրենասեր» քաղաքացիներ, նախկին զինծառայողներ, իսկ ներկայումս՝ արտասահմանում բնակվող գործարարներ, միջազգային կազմակերպության կամ որևէ հիմնադրամի անդամներ, դրամական վարձատրության դիմաց ռազմական բնույթի տեղեկություններ են հավաքում՝ աստիճանաբար ավարտին հասցնելով հավաքագրման գործընթացը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է: Ծառայությունը միաժամանակ զգուշացնում է, որ վերոգրյալ գործընթացներում ներգրավված բոլոր անձինք բացահայտվելու և պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ՝ զանգահարելով 047-94-41-26 և 41-26 թեժ գծի հեռախոսահամարներին, որը կօգնի նման անձանց խուսափել խիստ պատժից:
Նշվում է, որ արդեն իսկ կան քաղաքացիներ, ովքեր հայտնվելով նման իրավիճակում, դիմել են ԱՀ ԱԱԾ՝ ապահովելով իրենց իսկ անվտանգությունն ու բնականոն կյանքը, ինչպես նաև կանխարգելելով թշնամու հետագա քայքայիչ գործունեությունը:
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...
09:20 16.05.2025
Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […] ...
09:14 16.05.2025
FT. Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել զենք գնելովՈւկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել՝ զենք պատվիրելով անվստահելի մատակարարներից։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը։ Հրատարակությունը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որոնք հիմնված են եղել Ուկրաինայի կառավարության փաստաթղթերի արտահոսքի և «գնումների ոլորտի պաշտոնյաների, զենքի վաճառողների և հետախույզների հետ տասնյակ հարցազրույցների վրա»։ Ինչպես նշվում է հոդվածում, երրորդ անձանց միջոցով և կասկածելի […] ...