Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. «դաժան» նախագիծ ընտրակեղծարարների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. «դաժան» նախագիծ ընտրակեղծարարների համար

20:35 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հանձնաժողովն առաջարկում է ընտրական հանցագործություններից շատերը դասել ծանր հանցագործությունների շարքում, ի տարբերություն ներկա գործող օրենքի, որտեղ այդ հանցագործությունները դասակարգված են որպես միջին ծանրության արարքներ:

Նախ՝ առաջարկվում է փոփոխել ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտմանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը: Համաձայն այդ փոփոխության՝ այն անձը, կամ անձանց խումբը, ովքեր  ընտրական իրավունքն իրականացնելու և մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ վնաս պատճառելով, կամ վնաս պատճառելու սպառնալիքով կխոչընդոտեն այցելուին, լիազոր ներկայացուցչին, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչին, վստահված անձին, դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին կամ տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին, կդատապարտվեն 4-6 տարվա ազատազրկման՝ ներկա օրենսդրությամբ գործող 3-ից 5 տարվա փոխարեն:

Այն «կազմակերպված խմբերը», ովքեր կփորձեն կեղծել ընտրությունների արդյունքները, կփորձեն փոխել, անվավեր ու չսահմանված նմուշի կփորձեն դարձնել ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարները, ճաղերի հետևում կարող են հայտնվել 4-ից 8 տարի ժամկետով՝ ներկայիս 3-ից 5 տարվա փոխարեն:

4-ից 6 տարվա ազատազրկման ժամկետով նախատեսվում է պատժել նաև կեղծ տվյալներ հայտնելու արարքը, եթե դա արվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից:

Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածը լրացվում է նոր դրույթով, որը նախատեսում է 100 հազարից մինչև 200 հազար դրամ տուգանք այն ընտրողների համար, ովքեր դիտավորությամբ բաց են քվեարկել կամ բարձրաձայն ասել են, թե ում օգտին են քվեարկել:

Ընտրակաշառք և բարեգործություն

Նախագծով նոր հասկացություններ, դրույթներ ու հանցատեսակներ են ավելացվել նաև Քրեական օրենսգրքի՝ ընտրակաշառքին և ընտրությունների ժամանակ բարեգործություն իրականացնելուն վերաբերող դրույթներում:

Այսպես, ի տարբերություն ներկա օրենքի, երբ պատժվում էր միայն ընտրակաշառք տալը կամ վերցնելը, նոր նախագծով առաջարկվում է ընտրությունների ժամանակ կաշառք ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկն ու խոստումն ընդունելը պատժել 500 հազարից մինչև 700 հազար դրամի չափով տուգանքով կամ ազատազրկմամբ` 1-ից 3 տարի ժամկետով:

Առավել ծանր պատիժներ են սահմանվում կաշառք առաջարկողների, խոստացողների ու տվողների համար՝ 3-ից 4 միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով: Ազատազրկման նույն պատժաչափն է կիրառվում նաև այն դեպքերի համար, եթե ընտրողին պարտադրել են քվեարկել ինչ-որ մեկի օգտին կամ դեմ` գույքին վնաս պատճառելով, կամ վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Իսկ եթե նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կպատժվի 4-ից 7 տարվա ազատազրկմամբ:

Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործություն անվան տակ ընտրողներին արտոնյալ կամ անհատույց կերպով դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ այլ ապրանքներ տալը և խոստանալը ևս պատժվում է 3-ից 4 միլիոն դրամ տուգանքով կամ 4-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ի դեպ, Քրեական օրենսգրքի նախագծում նաև դրույթ է ավելացվել, որ կաշառք ստացող անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը կամավոր հայտնի իրավապահներին ու աջակցի հանցագործության բացահայտմանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP