15:07 24.08.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ամփոփել են իրենց մոսկովյան հանդիպման արդյունքները: Լավրովը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա այցելությունների թիվն ավելանում է տարեցտարի։ Այս տարի, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Թուրքիա այցելողների թիվը կգերազանցի 5 միլիոնը: Լավրովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, իրենք քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Սիրիայի քաղաքացիների՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Լավրովը նաև նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել Սիրիայից ահաբեկիչների վերջնական դուրսբերման համար:
Լավրովին լրագրողները հիշեցրել են՝ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն ունեն այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ ստեղծելու մասին, ապա հետաքրքրվել՝ ե՞րբ կարող են տեսնել կոնկրետ քայլեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ իրենք պայմանավորվել են այդ մասին խոսել անմիջապես արձակուրդների ավարտից հետո:
«Մենք աշխատում ենք, բայց մեր շատ փորձագետներ արձակուրդում են: Արձակուրդից հետո մենք նրանց կհանձնարարենք հավաքվել, քննարկել այդ հարցը: Դժվար չէ հասնել պայմանավորվածության»,- ասել է նա: Լավրովը հայտնել է, որ միջազգային փոխադրումներ կատարող վարորդները, օրինակ, այդ պատճառով դժվարությունների են հանդիպում: Նա նշել է, որ հավաստում է ՌԴ պատրաստակամությունը Թուրքիայի քաղաքացիների առանձին կատեգորիաների համար ուղևորությունների ռեժիմը փոխադարձաբար դյուրացնելու հարցում։
«Մեր կողմից մենք հավաստեցինք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Թուրքիայի քաղաքացիների առանձին կատեգորիաների համար փոխադարձ այցելությունների ռեժիմը դյուրացնելու շուրջ բանակցություններին»,- ասել է Լավրովը՝ հայտնելով, որ դրանով զբաղվելու են մոտ ապագայում: Նա նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մեխանիզմ այդ թեմայով համաձայնությունների մշակման շուրջ կոնսուլտացիաների համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...