14:04 24.08.2018
«Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, որ ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական հավակնություններին: Եվ հենց դրա համար մենք ունենք Ասոցացման համաձայնագիր և ազատ առևտուր, բայց մենք չենք կարող ձեզ տալ արագ և վաղաժամ խոստումներ»,- այսպես է պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու մասին հարցին:
Ըստ Մերկելի՝ իր խոսքերը նշանակում են, որ անդամակցության թեկնածու երկիրը պետք է կատարի բոլոր պայմանները, իսկ մյուս կողմից՝ Եվրամիությունը պետք է ունենա հնարավորություն իր կազմի մեջ նոր երկիր ընդունելու:
«Ներկայումս գիտեք, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ կան Արևմտյան Բալկանյան երկրների հետ: Շատ լավ տեղյակ եք, որ շուտով Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն ու կմնա 27 երկիր, իսկ Բալկանյան երկրիների հետ միասին կլինեն 35: Եվ պետք է մշակել իրոք ճկուն և արդյունավետ քաղաքականություն, որպեսզի կառուցենք ավելի ուժեղ և համակարգված քաղաքականություն: Հատկապես կարևոր է ստեղծել եվրոպական անվտանգ տարածք և դա է պատճառը, որ վաղաժամ, արագ ու երկարաժամկետ հեռանկարներով որոշումներ դժվարությամբ ենք կայացնում»,- ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերն ավելացրել է, որ ներկա պահին չի կարող ասել, որ անդամակցման գործընթացը կավարտվի 5 տարի հետո, բայց իր այցն ունի այդ հեռանկարները:
«Ընդհանուր արժեքները և շատ այլ բաներ, ազատ առևտրի համաձայնագիրը, տնտեսական ավելի սերտ համագործակցության հեռանկարները պետք է շարունակվեն, ինչպես նաև տնտեսական աճը, որը հիմա կա Վրաստանում պետք է պահպանվի, ու մի շարք այլ ոլորտների վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի՝ սոցիալական ապահովվածություն, աղքատության դեմ պայքար և այլն: Շատ կարևոր է գիտակցել այս ամենը, տարանջատել բոլոր խնդիրները և բարելավել ու ձգտել ընդհանուր ներդաշնակության»,- հայտարարել է Անգելա Մերկելը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...