14:35 24.08.2018
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական միջխորհրդարանական ակտիվ շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:
Հայ-չեխական համագործակցության օրակարգին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ օրակարգում: Այս համատեքստում Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատն աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը, ողջունելով հայ խորհրդարանականներին, նշել է, որ տևական ժամանակ Պատգամավորների պալատի ուշադրությունը սևեռված էր ներքաղաքական օրակարգի վրա. այդ պատճառով էլ Պատգամավորների պալատը դեռ չի անդրադարձել Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին: Ռադեկ Վոնդրաչեկն այս առումով հույս է հայտնել, որ աշնանը չեխ խորհրդարանականներն արդեն կդիտարկեն վերոնշյալ հարցը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի գործընկերներին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար:
Ի պատասխան՝ Ռադեկ Վոնդրաչեկը նշել է, որ մարդկությունը պատմական փաստերը պետք է ընդունի ու կոչի այնպես, ինչպես որ դրանք կան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ներքաղաքական իրավիճակին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել առանց որևէ ցնցումների, իսկ խորհրդարանն էլ պատրաստ է աջակցել կառավարությանը երկրի անվտանգության, բնակչության բարեկեցության ապահովման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում:
Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Չեխիան ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, առևտրատնտեսական կապերում նկատվում են դրական տեղաշարժեր: Ռադեկ Վոնդրաչեկի խոսքերով՝ չեխ գործարարները Հայաստանում տնտեսական հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը լավ հիմք կարող է դառնալ ներդրումների համար:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև կհաստատվեն համագործակցության նոր ուղիներ: Պաշտոնական այցի շրջանակում նույն օրը հայ խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է նաև Չեխիայի Կլադնոյի շրջանում գտնվող Լիդիցե հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիդիցեում զոհված 82 երեխաների հիշատակին:
Շրջայց կատարելով հուշահամալիրի տարածքում՝ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Արա Բաբլոյանի գլխավորությամբ Լիդիցեի վարդերի պուրակում վարդ է տնկել՝ ի հիշատակ 82 զոհված երեխաների: Արա Բաբլոյանը շեշտել է, որ եթե ինչ-որ առումով մարդկային միտքն ընդունում է, որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ, ապա որևէ կերպ չի կարող ընկալել երեխաներին միտումնավոր վերացնելու հանգամանքը:
Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նման ողբերգությունները վաղեմության ժամկետ չունեն և միշտ պետք է դատապարտվեն: Ի նշան զոհերի հիշատակի հավերժության՝ Արմեն Ռուստամյանը Լիդիցեի ողբերգությունը վերապրածներից մեկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ է նվիրել:
Հայկական պատվիրակությունը հուշահամալիրի թանգարանում ծանոթացել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի երեխաների կողմից զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված նկարներին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...