21:30 24.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն առաջիկա օրերին խորհրդարանին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որով փոփոխություններ է նախատեսվում նաև «Վարչական իրավախախտումների» մասին օրենքում: Փոփոխությունների գլխավոր նպատակն է վերջ տալ, այսպես կոչված, «ամենաթողությանը» ընտրական տեղամասերում:
Ավելի քան 2 տասնամյակ հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից՝ դրանք համապետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, տեղամասային ընտրական հանձնաժողովներում մի արատավոր երևույթ էր նկատվում:
Տվյալ հանձնաժողովներում շատ դեպքերում կարգ ու կանոն հաստատողները ոչ թե հանձնաժողովի անդամներն էին, այլ ինչ-ինչ անհայտ անձինք, այսպես կոչված, «թաղի լավ տղերքը», ովքեր ընտրությունների օրը դառնում էին Մայր Թերեզայից էլ բարեգութ ու մարդասեր և «վատ տեսնող, վատ քայլող, գրել-կարդալ չիմացող» տատիկ-պապիկներին ուղեկցում տեղամասեր, «օգնում նրանց ընտրություն կատարելու հարցում» կամ էլ վերակացուի աչալրջությամբ հսկում տեղամասում կատարվող ամբողջ շարժին, մուտք ու ելքին, երբեմն նույնիսկ միջամտում հանձնաժողովի աշխատանքներին:
Այս երևույթներին վերջակետ դնելու համար կառավարությունում ձևավորված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջարկում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ու տեղամասային ընտրական հանձնաժողովներում խաղի նոր կանոններ սահմանել:
Համաձայն այդ փոփոխության՝ տեղամասային ընտրական հանձնաժողովին իրավունք է տրվում նախազգուշացնել այն անձանց, ովքեր քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասում գտնվելու իրավասություն չունեն, սակայն պարբերաբար հայտնվում են տեղամասում: «Վատ հասկացողները»,«համը հանողներն» ու հանձնաժողովի զգուշացումը անտեսողները կտուգանվեն 50 հազար դրամի չափով:
Նախագիծը նոր խաղի կանոններ է սահմանում նաև տեղամասային ընտրական հանձնաժողովում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար, այն է՝ հանձնաժողովի անդամները, նաև վստահված անձինք ու դիտորդները, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչները պետք է օրենքով սահմանված կարգով, տեսանելի ձևով կրեն իրենց վկայականները: Եթե պահանջը չի կատարվում, ապա սահմանվում է տուգանք 20 հազար դրամի չափով:
Վարչական օրենսգրքի նախագծով առաջարկվում է նաև մեկ այլ սկզբունքային նոր մոտեցում, որը մինչ այդ չի եղել հայաստանյան օրենսդրությունում: Առաջարկվում է իրավունք տալ թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց ու դիտորդական առաքելություններին վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում առանց ընտրական հանձնաժողովին դիմելու միանգամից դիմել դատարան` խախտումն իրականացրած տվյալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Այս դրույթը, սակայն, իրավագետների մի մասի կողմից վիճելի է համարվում, քանի որ, ըստ նրանց, եթե չկա հանձնաժողովի արձանագրությունը, ապա շատ դժվար կլինի ապացուցելը, թե տվյալ անձը կատարե՞լ է նման խախտում, թե՞ ոչ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...