16:10 13.03.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բացարձակ կողմ ձայներով դրական եզրակացություն է տվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենդրական փաթեթին:
Վաղօրոք հայտնել էինք, որ Մանե Թանդիլյանը ներկայացրել էր «Հաշվապահական հաշվառման մասին» նախագիծ, որով առաջարկում էր խոշոր հարկ վճարողներին օրենքով պարտադրել, որպեսզի 5 օրյա ժամկետում քաղաքացու դիմումի հիման վրա էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով տրամադրեն իրենց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև առաջարկել էր այդ պահանջը չկատարելու դեպքում կիրառել խոշոր տուգանքներ:
Կառավարությունը, սակայն, առաջարկել էր օրենքի նախագծի հեղինակին վերանայել ու լրամշակել նախագիծը, ինչպես նաև ներկայացրել էր առաջարկների իրենց փաթեթը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ ընդունել է կառավարության, ինչպես նաև Ծառուկյան խմբակցության կողմից ներկայացրած բոլոր առաջարկները ու նախնական տարբերակի համեմատ էականորեն փոփոխել նախագիծը, բայց հիմնական սկզբունքը, այն է՝ քաղաքացուն տեղեկատվություն տրամադրվելը, պահպանվել է:
Ֆինանսների նախարարության առաջարկի համաձայն նախագծից հանվել է հաշվետվություն ներկայացնելու թղթային տարբերակը, այդ թվում՝ մամուլով հրապարակելը: Փոխարենը պարտադրվում է խոշոր հարկ վճարողներին ֆինանսական հաշվետվությունները հրապարակել իրենց կայքում կամ «Ազդարարում»: Իսկ իրավաբանական ու ֆիզիկական անձանց պահանջի դեպքում խոշոր հարկ վճարողները պետք է ոչ թե 5, այլ 10-օրյա ժամկետում նրանց տրամադրեն այն հղումը, որտեղ տեղադրված է տվյալ ընկերության հաշվետվությունը:
Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա դրանք մնում են այսօր գործող օրենքի սահմանած չափով, այսինքն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց երկրորդ անգամ տեղեկատվություն չտրամադրող ընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով:
Ի դեպ օրենքի նախագծում նաև ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարողները պարտավոր են այդ տեղեկատվությունը տրամադրել անվճար:
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...