17:09 26.05.2023
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին:
«Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վկայական չունենք: Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մենակ արեւմտյան սահմաններն է անընդհատ խախտում հակառակորդը»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելել է` Նախիջեւանի հանրապետությունն Ադրբեջանի մաս է, իրենք միջանցք են ուզում: Նույն սիմետրիայով Արցախն էլ պիտի Հայաստանի մաս լինի ու միջանցք գործի:
Պատգամավորն անդրադարձ է կատարել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով տարբեր մայրաքաղաքներում նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:
«Երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումից ակնկալիք չունեի, որ որեւէ համատեղ հայտարարություն է ընդունվելու: 2-3 տոկոս հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին տեքստ կլիներ, բայց դա էլ չեղավ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորն ու հավելել` չի կարծում, որ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու:
Աղվան Վարդանյանը խոսել է նաեւ իշխանափոխության մասին:
«Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել հեռացնել այս իշխանությանը, փորձելու ենք էլի: Սա ո’չ միայն Հայաստանում է լինելու, այլ նաեւ Արցախում»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ իշխանությանը հեռացնելու իր տարբերակն ունի:
«Պայմանական 100 մարդ է անհարժեշտ, որոնք 100 տոկոսով իրար հետ համաձայն են եւ պատրաստ են ինքնազոհաբերությամբ վճռական ցանկացած քայլի գնալ: Մեր ողբերգությունն այն է, որ ազգային պետական էլիտա այդպես էլ չունեցանք, որը նույն արժեքներն ու մտածողությունն ունի: Իշխանափոխության գործընթացն այլեւս կանգ չի առնի ու մենք կհասնենք մեր նպատակին, եթե ազգային պետական էլիտա ձեւավորենք` հոգեւոր, տնտեսական, քաղաքական գործիչներից, ու առաջնորդին հստակեցնենք»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է` ինչո՞վ է այս պահին զբաղված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Լաչինի միջանցքը բացվե՞լ է, որ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ զորախմբին:
«Ինչո՞ւ եք Հայ հեղափոխական դաշնակցությանը վերաբերող հարցն ինձ տալիս»,- ի պատասխան լրագրողի հարցին` ասել է Աղվան Վարդանյանը:
21:26 21.05.2025
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներինՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...
21:17 21.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո ՌուբիոԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...
21:11 21.05.2025
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...
21:07 21.05.2025
Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...
20:59 21.05.2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքինՄայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...
20:47 21.05.2025
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […] ...