20:42 13.03.2018
Մարդու մարմնի ջերմաստիճանը և ցածր ու բարձր ջերմաստիճանների հանդեպ զգայունությունը կարգավորող գենետիկ խախտումները կարող են լինել ճարպակալման գլխավոր պատճառներից մեկը: Այսպիսի եզրակացության է եկել իսպանացի գիտնականների խումբը: Խոսքը մասնավորապես TRPM8 գենի մասին է, որի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունը կարող է ճարպակալման լուրջ պատճառ դառնալ: Իսպանիայի Սանտյագո-դե-Կոմպոստելլայի համալսարանի գիտնականների եզրահանգումները հիմնված են մկների շրջանում կատարված փորձարկումների վրա:
Ռայմունդեզի խումբը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է մկների վարքը, որոնց մոտ վնասված է եղել TRPM8 գենը: Գիտնականներին հետաքրքրել է, թե կփոխվի՞ արդյոք մկների վարքը ԴՆԹ-ի այն հատվածի հեռացմամբ, որտեղ գտնվում է վնասված TRPM8 գենը: Մասնագետների ենթադրությամբ մկները, որոնք վնասված TRPM8 գենի պատճառով կորցրել են ցրտի և ջերմության հանդեպ զգայունությունը, պետք է ավելի շատ էներգիա ծախսեին ցրտի պայմաններում և ջերմահարվեին բարձր ջերմաստիճանների դեպքում: Վնասված գենի հեռացումը, սակայն, որևէ կերպ չի ազդել մկների՝ մարմնի ջերմաստիճանը պահելու ունակության վրա: Մյուս կողմից, սակայն, բացահայտվել է, որ վնասված գենի առկայությունը ազդել է կրծողների ախորժակի վրա՝ կախված միջավայրի ու մարմնի ջերմաստիճանից: Ցրտի պայմաններում մկների մոտ նկատվել է անքնություն, որի ժամանակ նրանք սովորականից մի քանի անգամ շատ սնվելու կարիք են զգացել, ինչն էլ հանգեցրել է շատ արագ ճարպակալման: Հիմա գիտնականները համոզված են, որ մարդկանց մոտ նույնպես ճարպակալման հավանական պատճառներից մեկը կարող է լինել TRPM8 գենի վնասումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1980-ական թվականներից աշխարհում նկատվում է ճարպակալման գլոբալ համաճարակ: 2017 թվականին, շուրջ 1 միլիարդ 900 միլիոն մարդ, կամ մոլորակի ամեն երրորդ բնակիչը ավելորդ քաշ է ունեցել: 15 տոկոսի մոտ նկատվել են պաթոլոգիայի ծանր տեսակներ: Ճարպակալման հետ է կապված աշխարհում հայտնի հիվանդությունների մոտ կեսը, այդ թվում սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, քաղցկեղը: Ճարպակալումը կապ ունի նաև բորբոքային պրոցեսների հետ: Ավելորդ կիլոգրամները նպաստում են բորբոքային օջախների առաջացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաշի ավելացման:
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...