16:36 24.08.2018
Ամերիկացի արվեստագետ Մայքլ Շնայդերն ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, որին պատրաստել էր գինու դատարկ արկղերից: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակիչը հայտնի էր դարձել փետրվարից, երբ լուսանկար էր հրապարակել Instagram-ում Ֆրանց անունով իր ստվարաթղթե սիրեցյալի հետ:
«Ես ընկեր չունեմ, ուստի ես պատրաստեցի նրան գինու դատարկ արկղերից»,- մեկնաբանել էր նա լուսանկարը, որում զույգը մակարոն էր եփում:
Շնայդերը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Ֆրանցի հետ. նրանք միասին հեծանիվ են քշել, կինոթատրոն գնացել, խանութներ և մարզասրահ: Երբեմն ստվարաթղթե զուգընկերը նայում է ուրիշներին, կարդում արվեստագետի նամակագրությունները:
«Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք հարսանիքին, սակայն մանրամասները չենք քննարկել: Հաջորդ քայլը ծնողների հետ ծանոթությունն է: Ես գիտեմ, որ մայրս կսիրի նրան, սակայն հորս դեպքում վստահ չեմ»,- ասել է Շնայդերը պսակադրությունից հետո:
Արվեստագետը նշել է, որ մտադիր է համեստ արարողություն անցկացնել ընկերների և հարազատների համար, ինչպես նաև հրավիրում է բոլոր նրանց, որոնք մտահոգ են իրենց հարաբերությունների համար: Հարսանիքին նա մտադիր է դրամահավաք կազմակերպել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության համար:
Շնայդերը տեղի ունեցողն արտ-նախագիծ է անվանում ու նշում, որ դրանում ամենահետաքրքիրը հանդիսատեսի արձագանքն է.
«Ինչ-որ մեկը լուսանկարները զվարճալի է համարում, մյուսը՝ խելահեղ, երրորդն ընկալում է դրանք որպես մենության խորհրդանիշ: Եվ նրանք բոլորը ճիշտ են»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...